Ես վաղուց չեմ հավատում հեքիաթների. Արկադի Ղուկասյանը՝ ադրբեջանցի դատախազին

Բաքվում բեմադրված դատական ֆարսի ժամանակ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանել է ադրբեջանցի դատախազների հարցերին։

Վերջինս հարցրել է, թե Ղուկասյանը համաձա՞յն է «Մեծ Հայաստանի» գաղափարախոսության հետ։

«Ինչ վերաբերում է «Մեծ Հայաստանին»... Ես վաղուց չեմ հավատում հեքիաթներին. «Մեծ Հայաստանի» գաղափարը հեքիաթ է։ Ես ապրում եմ իրական կյանքով և երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»,-ասել է Արկադի Ղուկասյանը։

Panorama.am