2025-03-11 08:45
Լրատվական գործակալություններ
Զելենսկին նամակ է գրել Թրամփին և ներողություն խնդրել. հատուկ բանագնաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար: Այս մասին «Fox News»-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Պաշտոնյան նշել է, որ Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին։
«Նա ներողություն է խնդրել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր»,- ասել է Ուիտկոֆը:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Զելինսկին փետրվարի 28-ին հանդիպեցին Վաշինգտոնում։ Հանդիպումը բավականին լարված անցավ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղարկվեց՝ չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։
Sputnik Արմենիա