Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը
Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր ցուցմունք է տվել «Ղարաբաղում բնակվող վկան», ով պատմել է, որ իբր «Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Չգիտեմ՝ նա Ռուսաստանից էր եկել, թե մեկ այլ տեղից»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է նա գտնվում է հացադուլի մեջ:
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
Նշենք, որ Եվրախորհրդարանը վաղվա լիագումար նիստում քննարկելու է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։
Panorama.am