Սպիտակ տուն. Սիրիայում հարձակումները ժամանակավոր իշխանությունների օրինակարգության վերաբերյալ հարցեր են առաջացրել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայում կրոնական փոքրամասնությունների վրա հարձակումները լուրջ մտահոգություններ են առաջացրել այն հարցի շուրջ, թե արդյոք Սիրիայի ժամանակավոր կառավարությունը պատրա՞ստ է ընդգրկել կրոնական և էթնիկապես բազմազան բնակչություն, և արդյոք նա նույնիսկ օրինակարգություն ունի դա անելու համար:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը ողջունել է Դամասկոսի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը՝ Al Arabiya հեռուստաալիքին հայտարարելով, որ կարգավորման հասնելը նախընտրելի է բանակցությունների սեղանի շուրջ, քան՝ մարտի դաշտում:

«Միացյալ Նահանգները կշարունակի հետևել Սիրիան և նրա ղեկավարների ընդունած որոշումները»,-ընդգծել է Հյուիթը։

News.am