2025-03-12 11:28
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետախուզության ղեկավարները զրուցել են հեռախոսով. հայտնի է` ինչ են քննարկել
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Պաշտոնյաները պայմանավորվել են գերատեսչությունների միջև կանոնավոր շփումներ պահպանել նվազեցնելու համար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու հատուկ ծառայությունների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։
Sputnik Արմենիա