2025-03-12 16:14
Լրատվական գործակալություններ
Նիդեռլանդների արտգործնախարարն անտեսել է հարցը Ադրբեջանի նախագահի հանդեպ պատժամիջոցների մասին
Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն անտեսել է Ադրբեջանի նախագահի դեմ պատժամիջոցների հարցը։
Մարտի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նախարարին հարցրել են, թե արդյոք չի եկել ժամանակը պատժամիջոցներ կիրառելու Ալիևի ռեժիմի դեմ։ Վելդկամպը հանգիստ շրջանցել է այս հարցը՝ փոխարենն ասելով, որ Եվրոպան տեսնում է «հույսի շողեր» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում։
Նախարարի խոսքով՝ կարևոր է խաղաղության խթանումը, և ԵՄ-ը նույնպես կցանկանար իր ներդրումն ունենալ։ «Մենք հույսի շողեր ենք տեսնում։ Լավ պահ է քայլ առաջ անելու համար»,- ասել է Կասպար Վելդկամպը՝ կոչ անելով Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային կարգավորել հարաբերությունները՝ հանուն տարածաշրջանի և նաև Եվրոպայի բարգավաճման։
News.am