Երևանում մեկնարկում է Ֆրանսիական կինոյի փառատոնը
Արդեն 8-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Ֆրանսիական կինոյի փառատոն ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, հանդիսատեսին սպասվում է ժամանակակից ֆրանսիական կինոյի հարուստ և բազմազան ընտրություն. կատակերգություն, դրամա, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր:
Կինոդիտումները տեղի կունենան մարտի 15-23-ը "Մոսկվա" կինոթատրոնում՝ ֆրանսերեն լեզվով ՝ հայերեն ենթագրերով: Ավանդույթի համաձայն, մուտքն ազատ է:
Միջոցառումը Ֆրանկոֆոնիայի օրերի կարևորագույն մասն է և կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի կողմից՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ:
Ծրագիրը. մարտի 15-ին, ժամը 19:00-ին՝ «Փողային նվագախումբը», ռեժ.՝ Էմանուել Կուրկոլ (Ֆրանսիա, 2024թ.) / Կարմիր դահլիճ; մարտի 16-ին, ժամը 17:00-ին ՝ «Հույս կերտողները», ռեժ.՝ Ֆեռնան Դանսերո (Կանադա, 2010թ.) / Կապույտ դահլիճ; մարտի 17-ին, ժամը 19:00-ին՝ «Անկրկնելի ԴԱԼԻՆ», ռեժ.՝ Քենտեն Դուպիո (Ֆրանսիա, 2023թ.) / Կապույտ դահլիճ; մարտի 18-ին, ժամը 19:00-ին՝ «Եվ որդիներն իրենցից հետո», ռեժ.՝ Լյուդովիկ և Զորան Բուխերմա (Ֆրանսիա, 2024թ.) / Կապույտ դահլիճ; մարտի 19-ին, ժամը 19:00-ին՝ «Աստվածամոր տաճարը կրակի ճիրաններում», ռեժ.՝ Ժան-Ժակ Աննո (Ֆրանսիա, 2022թ.) / Կարմիր դահլիճ; մարտի 20-ին, ժամը 19:00-ին՝ «Խիզախները», ռեժ.՝ Ժասմեն Գորդոն (Շվեյցարիա, 2024թ.) / Կապույտ դահլիճ; մարտի 21-ին, ժամը 18:30-ին՝ «Կրակի հետ խաղալով», ռեժ.՝ Դելֆին և Մուրիել Կուլեն (Ֆրանսիա, 2024թ.) / Կապույտ դահլիճ; մարտի 22-ին, ժամը 19:00-ին՝ «Պոետի հարսնացուն» , ռեժ.՝ Իոլանդ Մորո (Բելգիա, 2023թ.) / Կարմիր դահլիճ; մարտի 23-ին, ժամը 17:00-ին՝ «Վայրիները», ռեժ.՝ Կլոդ Բարաս (Շվեյցարիա, Ֆրանսիա, Բելգիա, 2024թ.) / Կարմիր դահլիճ:
Արմինֆո