2025-03-12 16:16
Լրատվական գործակալություններ
Շարմազանով․ Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում
Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլիզմը «քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։
Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսևորումն է։
Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։
Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից:
News.am