Последние новости

Մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին. Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը։ Այս մասին նա հայտնեց այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երեկ և այսօր զրուցել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը, և քույրը` Մարինա Ալեսը, խնդրել են դադարեցնել հացադուլը։ Մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի այստեղ մեր քայլով նա այնտեղ որևէ կերպ իրեն վատ չզգա ու այնտեղ էլ լինի ամուր և ուժեղ մեզանով։ Նրանց հետ խոսելով` մենք խոստացել ենք դադարեցնել հացադուլը։ Այսօրվանից դադարեցնում եք հացադուլը»,–ասաց Թանդիլյանը։

Նա հավելեց, որ թիմով որոշել են անցնել գործողությունների ակտիվ փուլի, քանի որ եթե հայ մարդը Բաքվի բանտում է, հայ ժողովուրդը չպետք է լինի թմբիրի մեջ։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Հավելենք, որ մարտի 3–ին, 5–ին և 9–ին Թանդիլյանի վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ