2025-03-12 19:27
Լրատվական գործակալություններ
ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել մարտի 12-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին:
«Տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳ նախարարության հրապարակած տվյալների՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: