Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում
Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։ Տեղեկությունը հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։
ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։
Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին:
Այսօր հայտնի դարձավ, որ նրանք Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Sputnik Արմենիա