ՌԴ ՆԳՆ․ 2024 թվականին ավելի քան 157 հազար օտարերկրացի հարկադրաբար լքել է Ռուսաստանը
Ռուսաստանից հարկադարբար արտաքսվել են ավելի քան 157 հազար օրինախախտ օտարերկրացիներ, ինչը 45%-ով ավելի է նախորդ տարվա արդյունքների համեմատ, հայտարարել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Բացի դրանից, ըստ նրա՝ անցյալ տարի ավելի քան 190 հազար որոշում է ընդունվել օտարերկրացիների նկատմամբ վարչական վտարման, արտաքսման և ռեադմիսիայի (պայմանավորված կողմերի տարածքում անօրինական կերպով գտնվող անձանց վերադարձ մշտական բնակության երկիր-խմբ.) առնչությամբ։
«Սա 2023 թվականի համեմատ գրեթե մեկ երրորդով ավելի է։
Բացի դրանից, ջանքեր են գործադրվել ՌԴ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող օտարերկրացիների մուտքը երկիր սահմանափակելու ուղղությամբ։ Ռուսաստան մուտքը մերժելու 267,2 հազար դիմում է ներկայացվել։ Սա 2023 թվականի համեմատ 93,8 հազարով ավելի է:
Միևնույն ժամանակ, անցյալ տարի տրված ժամանակավոր կացության թույլտվությունների թիվը կիսով չափ կրճատվել է, իսկ կացության թույլտվությունների թիվը՝ գրեթե մեկ քառորդով»,- հայտնել է Իրինա Վոլկը։
News.am