Բրիտանիայի առաջատար քրիստոնեական ուղղությունների ղեկավարները պահանջում են ազատ արձակել հայ պատանդներին

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մեծ Բրիտանիայի առաջատար քրիստոնեական դավանանքների ղեկավարները պաշտոնական նամակ են հղել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում անօրինական կերպով պահվող 23 հայ բանտարկյալներին։

Նամակում ընդգծվում է, որ կալանավորները ենթարկվում են դաժան վերաբերմունքի, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանն ու անկախ դիտորդներին վտարելուց հետո Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային մոնիտորինգին: Հատկապես մտահոգիչ է Ռուբեն Վարդանյանի վիճակը, ով արդեն երկու շաբաթ է հացադուլի մեջ է։

Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները կոչ են արել Լոնդոնին ամուր դիրքորոշում որդեգրել և դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները կասեցնելու համար:

Alpha News