2025-03-13 09:34
Լրատվական գործակալություններ
Պատմական հաղթանակ. ՀՀ-ի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՈւԵՖԱ ֆուտզալի Եվրո-2026–ի եզրափակիչ փուլ է անցել։
Սեփանակն հարկի տակ Հայաստանը Ղազախստանի հավաքականին հաղթեց 4։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում իրենց խաղով աչքի են ընկել Նիկիտա Խրոմիխը, որը հեթ-թրիք է իրականացրել և դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։
Հավաքականտ 5 հաղթանակ է տարել և միայն 1 խաղ է ոչ-ոքի ավարտվել։
Նշենք, որ պատմության մեջ սա առաջին անգամ է, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը դուրս է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Sputnik Արմենիա