ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ ՔՈՂԱՐԿՈՒՄՆ Է
Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել:
Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման:
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել:
Սրա շրջանակներում, իշխանությունը նույնիսկ նախագահ Սարգսյանին արդարացնող դատավորին ապօրինի հեռացրեց համակարգից:
Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է` հատկապես որ իշխանության ռեյտինգն աննախադեպ ցածր է, իսկ առջևում էլ` իշխանության համար կենաց-մահու ընտրություն է:
Գիտակցելով, որ հին մեթոդն արդեն բավականին մաշված է` «գրոհը» ուղեկցվեց ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու գործընթաց նախաձեռնելով և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելով:
Հ․Գ. Իշխանության անբարո գործողություններից հետ չեն մնում ընդդիմադիր դաշտում տեղավորված առանձին քաղաքական վարձկաններ, որոնք վերջին շրջանում, գործող ռեժիմի հետաքրքրությունների շրջանակներում, 24-ամյա ռեժիմով, հրապարակային «դանոսներ» են անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի առանձին դեմքերի դեմ:
Տիգրան Աբրահամյան, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար