Բայրամով․ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ»,– ասել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է` հաջորդ փուլում Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ։

Sputnik Արմենիա