Սիսիանում ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներին զրկել են մանդատներից
Սիսիան խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր բոլոր 8 անդամներին մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 17-ին, զրկել են մանդատներից: NEWS.am-ի տեղեկություններով պատճառները տարբեր են, հիմնականում հանձնաժողովների և ավագանու նիստերի բացակայություն:
Ավագանու մանդատից զրկված 5 անդամները ՀՀԿ խմբակցությունից են՝ Հարությունյան Անի Մարգարյան Ջիվան Արսենի Դավթյան Գևորգ Սեյրանի Գրիգորյան Մարինե Սամվելի
Դավթյան Դավիթ Ռուշանի
Մեր աղբյուրների հաղորդմամբ մանդատից զրկելը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով, այլ ոչ թե նիստերի բացակայությամբ: Ավագանու անդամները սրա հետ կապված հայցեր են ներկայացրել դատարան:
Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ սրա հետևում կանգնած ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը հենց Սիսիան քաղաքից է:
«Ներկայիս համայնքապետը դրածո է, ոչ մի բան չի կարող անել առանց Կարեն Համբարձումյանի ասածի: Սիսիանը Կարեն Համբարձումյանն է ռուլիտ անում: Նախկին համայնքապետն ընդդիմացել էր, դրա համար էլ արագ նիստ հրավիրեցին ու զրկեցին պաշտոնից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առաջիկայում բուռն զարգացումներ են սպասվում, այդ թվում ներկայիս համայնքապետի հետ կապված: