Թրամփ. ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է, թե որ տարածքները կպահի և որոնք կկորցնի

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկում է, թե ինչ տարածքներ կպահի և ինչ կկորցնի հակամարտության կարգավորման արդյունքում, ինչպես նաև այս հարցում վերջնական համաձայնագրի այլ տարրեր։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպմանը, հայտնում է Sky News-ը։

«Սա վերաբերում է նաև էլեկտրակայանին։ Շատ մեծ էլեկտրակայան։ Ո՞վ է ստանալու էլեկտրակայանը: Ո՞ւմ է հասնելու այս կամ այն: Սա հեշտ գործընթաց չէ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ չմանրամասնելով։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ուկրաինական կողմն անդրադարձել է ՆԱՏՕ-ի և դաշինքին միանալու թեմային։ Թրամփն ընդգծել է, որ «բոլորը գիտեն, թե որն է պատասխանը և գիտեն պատասխանը 40 տարի»:

Ի թիվս այլ հարցերի, Թրամփը նշել է, որ Ուկրաինայի հետ քննարկվում են տարածքային զիջումներ, որոնց նա պատրաստ է գնալ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռուսական կողմից հրադադարի հասնել։

News.am