Պուտին․ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի օգնության վրա

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման ավարտի և Երևանի պատրաստակամության մասին՝ ստորագրելու այս կարևոր փաստաթուղթը։

Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

News.am