2025-03-14 20:05
Լրատվական գործակալություններ
Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։
Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն կայանա։