Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է իր հատուկ ներկայացուցչին ուղարկել Երևան և Բաքու
ՌԴ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը: Այս հայտարարությունն արել է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսատանը աջակցում է այս կարևոր քայլին, որ արվել է հայ-ադրբեջանական լիարժեք և համակողմանի կարգավորման հասնելու ճանապարհին, ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածություններով:
«Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացի հետագա առաջխաղացմանը, այնքանով, որքանով դա ընդունելի կլինի գործընկերների համար։ Պատրաստ ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը, այդ թվում` խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, համատեղ սահմանի սահմանազատմանը և հումանիտար խնդիրներին»,– ասել է նա։
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի՝ հայ-ադրբեջանական կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար:
Նա նաև վերահաստատել է ՌԴ առաջարկը, այն է՝ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար` հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Sputnik Արմենիա