Սիրիայի նոր ղեկավարը ստորագրել է սահմանադրության նախագիծը և իրեն հինգ տարով երկրի նախագահ նշանակել

Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան ստորագրել է Սահմանադրության նախագիծը, հայտնում է գործակալությունը։

«Հուսով ենք՝ այս քայլը լավ սկիզբ կլինի սիրիացի ժողովրդի համար արարման ու զարգացման ճանապարհին»,- հայտարարել է նա։

Անցումային շրջանը սահմանվում է հինգ տարի, իսկ նախագահին տրվում է արտակարգ դրություն հայտարարելու իրավունք։ Ժողովրդական ժողովը ստանձնում է ամբողջ օրենսդրական պատասխանատվությունը, իսկ գործադիր իշխանությունը վերապահված է նախագահին։ Նշվում է, որ Սահմանադրությունը երաշխավորում է կանանց կրթության և աշխատանքին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև երաշխավորում է նրանց քաղաքական իրավունքները։

News.am