Ուրալօղլու. Առաջիկա ամիսներին կսկսվի Զանգեզուրի միջանցքի թուրքական հատվածի շինարարությունը

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանի Civil Engineering Convention 2025 միջոցառման ժամանակ։

Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։

Ըստ նախարարի, Թուրքիան «այս երթուղու առանցքային երկրներից մեկն է»։

«Պատմականորեն այս ճանապարհը մեծ նշանակություն ուներ։ Այսօր մենք ցանկանում ենք մեծացնել դրա ներուժը»,- հավելել է թուրք նախարարը։

Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

News.am