Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ի թիվս պաշտոնական հանդիպումների Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։

News.am