Փաշինյանը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի անունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի անունը։

Ըստ վարչապետի՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել այդ պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

2024 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։

Նոյեմբերի 17-ին Փաշինյանն աշխատանքից ազատել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Խաչատրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։

Մարտի 11-ին հանձնաժողովի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ Մարտիրոսյանն արժանի չէ այս պաշտոնին, «քանի որ սա այն պաշտոնն է, որտեղ պետք է անբասիր վարքագիծ ունենալ»։

Armenia Today