2025-03-17 14:07
Լրատվական գործակալություններ
Կալաս․ ԵՄ-ը շատ խնդիրներ ունի՝ կապված Կիևին 40 մլրդ եվրո օգնության պլանի հաստատման հետ
Եվրամիությունը պետք է համաձայնեցնի «շատ մանրամասներ»՝ նախքան կկարողանա հաստատել Ուկրաինային 40 մլրդ եվրո արժողությամբ օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը միության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելով։
«Կա ընդհանուր քաղաքական աջակցություն [այս որոշմանը], բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է խոսեն այս թեմայով, և մենք մտադիր ենք լսել նրանց»,- նշել է նա։
Կալասը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ մարտի 6-ին ԵՄ գագաթաժողովում, որը ևս չի հաստատել այդ պլանը, ընդունվել է որոշում «այն որքան հնարավոր է շուտ ընդունելու» մասին, և խոստացել է լուծել մնացած խնդիրները որքան հնարավոր է ավելի կարճ ժամկետում։
News.am