Վալենտինա Մատվիենկոն հանդիպումներ է անցկացնում Բաքվում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հանդիպումը Բաքվում կայացել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներ։ Մատվիենկոն հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները մշտական կապի մեջ են։ Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։
Նախօրեին Վալենտինա Մատվիենկոյին ընդունել էր Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մշակութային և հումանիտար համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական դաշինքի բնույթ են կրում։
News.am