2024թ. ՀՀ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է 2,5 անգամ
2024թ. ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 154 տոկոսով։ Այս մասին մարտի 17-ին Ազգային ժողովում հայտնել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, 2024թ. պետական բյուջեի կատարման և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճը կազմել է 156,5 տոկոս, Բելառուսի հետ՝ 109,1 տոկոս։
«Միևնույն ժամանակ, առևտրաշրջանառության որոշակի անկում է գրանցվել Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ 76,4 տոկոս Ղազախստանի և 50,1 տոկոս Ղրղզստանի հետ»,- տեղեկացրել է Պապոյանը։
Այսպիսով, Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 84 մլն դոլար՝ նախկին 110 մլն դոլարի դիմաց, իսկ Ղրղզստանի հետ՝ 14,6 մլն դոլար 29 մլն դոլարի դիմաց։
Բելառուսի դեպքում ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է մինչև 205 մլն դոլար նախկին 188 մլն-ի դիմաց, իսկ Ռուսաստանի հետ՝ 7,9 մլրդ դոլարից մինչև 12,4 մլրդ դոլարի։
Նախարարը նշել է, որ Ղրղզստանի և Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ծավալի նվազման պատճառը ավտոմեքենաներն են։
News.am