Ռուսաստանն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ուկրաինայի համաձայնագրում անվտանգության «երկաթբետոնե» երաշխիքներ է պահանջում

Միայն անվտանգության երկաթբետոնե երաշխիքների ձևավորման միջոցով հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում կայուն խաղաղության։ Դրա մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ռուսաստանը Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրում Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջում։

2019 թվականից ի վեր դաշինքի արևելյան թևի զինված ուժերի թիվը կրկնապատկվել է։ Եվրոպայի վերազինումը ոչ պակաս վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։

Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ հանգեն այն եզրակացության, որ նման անհրաժեշտություն կա։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չի բացառում Եվրամիության հետ առանձին բանակցություններ վարել, եթե Բրյուսելից ազդանշաններ լինեն»,- նշել է նա։

News.am