Հայ գերիների «դատավարությունը». Բաքվում «հարցաքննել» են գեներալ Լևոն Մնացականյանին

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստին այսօր «հարցաքննել են» Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` գեներալը նախկին նախագահ Բակո Սահակյանից նման հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր», «Տոչկա-Ու» և «Սմերչ» հրթիռային համալիրներ երբեք չեն եղել:

Մնացականյանին հարցրել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի (Գանձակ) օբյեկտներին հարվածելու մասին։ Գեներալն իբր հայտարարել է, որ նման հրաման կարող էր տալ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

«Դատական» հաջորդ «նիստը» նշանակվել է ապրիլի 3-ին:

Sputnik Արմենիա