Վարդան Ղուկասյանի (Դոգ) կուսակցությունը հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ում Վարդան Ղուկասյանի (Դոգ) արտահանձնման դատից ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Կուսակցության հայտարարությունում գրվել է, որ իրենք հաղթել են և շնորհակալություն հայտնել իրենց աջակիցներին։

«Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին։ Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակելու մանրամասները, բայց կարճ ասենք՝ մենք բոլորս հաղթեցինք»,- գրված է հայտարարությունում։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ հայտնել է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

News.am