2025-03-18 09:33
Լրատվական գործակալություններ
Թուրքիան պայմաններ է առաջադրել Հայաստանին հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այն բանից հետո, երբ կատարվեն Ադրբեջանի առաջադրած պայմանները, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Նա կարևորել է Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որը փաստացի այլևս գոյություն չունի և չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարգավորմանը։
«Խոսքը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է»,- ասել է Օմեր Չելիքը։
AlphaNews.am