2025-03-18 09:39
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանն ու Իսրայելը էներգետիկ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Իսրայել կատարած մեր աշխատանքային այցի ընթացքում SOCAR-ի և իսրայելական Union Energy ընկերության միջև Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզական համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
«Այս համաձայնագրի իրականացումը կնպաստի կողմերի միջև միջազգային համագործակցության ցանցի ընդլայնմանը և նոր էներգետիկ ռեսուրսների հասանելիություն կապահովի»,- նշել է նա։
News.am