2025-03-18 17:37
Լրատվական գործակալություններ
«Երևանի ավագանու նիստը համարվում է չկայացած». Քվորում չկար, դահլիճը դատարկ էր
Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդմիջում էր հայտարարվել, որից հետո նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն դատարկ դահլիճում ասաց. «Ընդմիջումն ավարտվեց, և քանի որ էլի քվորում չկա, ավագանու նիստը այս պահից համարվում է չկայացած»:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված էր «Մայր Հայաստան» խմբակցության նխագիծը, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնել:
ՔՊ և «Հանրապետություն» խմբակցության անդամները այդ հարցը քննարկումից առաջ լքեցին դահլիճը, մնացին միայն ընդդիմադիր խմբակցությունները:
Նրանք հայտարարեցին, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները ճողոպրեցին և որ Երևանը քաղաքային իշխանություն, ըստ էության, չունի:
Նշենք նաև, որ ավագանու նիստի վերջում հայտարարություններ ու հարցուպատասխան էր նախատեսված, որը ևս, փաստացի, չի լինի:
News.am