ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՀՅԴ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների և կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին: Մտքեր են փոխանակուել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և, հատկապես, Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:

Կարևորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղութիւններով, մասնավորապես, խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները։

Արմինֆո