Ուիտկոֆը հայտարարել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ սպասվող բանակցությունների մասին

Ուկրաինացի պաշտոնյաների մասնակցությամբ հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն կիրակի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կրկին ամերիկյան կողմից կմեկնեն Ջիդդա, սակայն չի հստակեցրել, թե ով է մասնակցելու խորհրդակցություններին ուկրաինական կողմից։

Պատասխանելով Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների և թիրախների վրա հարձակումները դադարեցնելու մասին հարցին՝ Ուիթկոֆն ասել է. «Կարծում եմ, որ այդ երկու հարցերն էլ արդեն համաձայնեցված են ռուսների հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ ուկրաինացիները կհամաձայնեն դրան»:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա հրադադարը պետք է ներառի «էներգետիկային և ենթակառուցվածքներին ընդհանուր առմամբ»:

Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է զինվորականներին 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը երկու առաջնորդների զրույցից մի քանի ժամ անց հաղորդել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին:

News.am