Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՓԱԿԵԼ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏԸ, ՈՐ ԲԱՑԵՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր կառավարության նիստում մի խայտառակություն եղավ. հայտարարում են, որ Մարգարայի անցակետը Հայաստանը բացում է, որպեսզի այս ճանապարհով Սիրիա բեռներ ուղարկի. Մինչդեռ 30 տարի 1993 թվականից ամբողջ աշխարհում Հայաստան ասել է որ ես ճանապարհ, սահման չեմ փակել, փակել է Թուրքիան: Այս մասին News.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հայտարարում է, որ Հայաստանը բացում է Մարգարան, Մարգարան միշտ էլ Հայաստանը բացած է եղել, Թուրքիան է, որ փակել է: Այս տարիներին հայկական դիվանագիտությունը դա օգտագործում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, ոչ թե վիզը ծռած, ինչպես հիմա է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հիմա փաստորեն Թուրքիան համաձայնել է բացե՞լ սահմանը, Մանուկյանը հեգնանքնով արձագանքեց. «Չգիտեմ, դեռ տեղեկություն չունեմ, մի հատ կարելի է հեռուխոսը նայել, կարո՞ղ է Փաշինյանը նորից էլի մի հատ անպատասխան սիրային ստատուս է գրել, թե ոչ»:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Մարգարայի անցակետը սարքելով հասարակության մեջ ապատեղեկատվությունն են տարածում, մոլորեցնում են. «Երկու տաքսու վարորդից լսել էի, որ ճի՞շտ է, որ մարտի մեկից սահմանը բացվում է: Մարգարայի դիմաց Ալիջանի անցակետում թուրքերը շինարարական աշխատանք չեն իրականացրել:
Երկու տարի առաջ պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացել, արդեն երկու տարի անցել է, ի՞նչ կա դրանից»,- ասաց Գեղամ Մանուկյանը: