Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի կունենան ռուս և ամերիկացի փորձագետների խորհրդակցություններ
Մարտի 24-ին Էր-Ռիադում տեղի կունենան խորհրդակցություններ ռուս և ամերիկացի փորձագետների միջև։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարոն Ուոլցի հետ պայմանավորվեցինք, որ այս հարցի շուրջ երկկողմ ձևաչափով խորհրդակցությունները կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից։ Այս խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, Էր Ռիադում»,- ասել է նա։
Ավելի վաղ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ համաձայն է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, որ երկու կողմերը հետագա բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։
Ուոլցն ասել է, որ բանակցությունները նպատակաուղղված են լինելու «ընդլայնելու մասնակի հրադադարը, որը նախագահ Թրամփը ապահովել է Ռուսաստանից»:
News.am