2025-03-20 19:49
Լրատվական գործակալություններ
Մոսկվան Երևանին հարցում է արել. Զախարովան` ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ-ի ծրագրի մասին
Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների մասին Մոսկվան օպերատիվ կերպով Երևանից տեղեկատվության հարցում է արե։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Առայժմ մեզ հայտնել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է հուլիսի 16-ին Վրաստանի Փոթի նավահանգստով Գերմանիայի իր բազաների տեխնիկան Հայաստանի հրաձգարաններ տեղափոխել:
«Այդ տեղեկության հաստատումը կդառնա Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապակայունացման գործոն», - ասել է Զախարովան:
Sputnik Արմենիա