Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար

Ռուսաստանн ադրբեջանական կողմին է փոխանցել Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջարկները և փոխադարձ կառուցողական մոտեցում է ակնկալում։

Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնել է ТАСС-ը։

«[Բաքվում «Ռուսական տան» շուրջ] ստեղծված իրավիճակի կարգավորման մեր առաջարկները փոխանցվել են մեր գործընկերներին»,- նշել է նա։ -Հուսով ենք ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման և ինչ-որ փոխզիջումային լուծման արագ հասնելու վրա»։

«Բաքվում գտնվող «Ռուսական տունը» շատ կարևոր դեր է խաղում մշակութային և հումանիտար մերձեցման, կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև մշակույթի և արվեստի բնագավառում կապերի պահպանման գործում, - ընդգծել է Զախարովան։ -Շատերն այն համարում են բավական սրտագին վայր՝ ստեղծագործ գաղափարների, առաջադրանքների և նախագծերի իրականացման համար»:

Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը վերսկսելու հարցը մարտի 16-18-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի մասնակցությամբ, նշել է դիվանագետը։

Փետրվարին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ ստիպված է դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջի առնչությամբ և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գործող տարածքներն ազատելու համար։ Այս պահանջի պաշտոնական պատճառը Բաքվում «Ռուսական տան»՝ որպես իրավաբանական անձի գրանցման բացակայությունն էր, ինչը պահանջում է տեղական օրենսդրությունը։

News.am