Զիմբաբվեի ներկայացուցիչ Քիրսթի Քովենթրին՝ ՄՕԿ-ի առաջին կին նախագահ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեի անդամ, ՄՕԿ-ի Մարզիկների հանձնաժողովի նախագահ, 41-ամյա Քիրսթի Քովենթրին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Զիմբաբվեի ներկայացուցիչը հունիսի 24-ին կփոխարինի գերմանացի Թոմաս Բախին, որը կդառնա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ ցմահ։ Ընտրությունը տեղի է ունեցել Աթենքում ընթացող ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում։

Քիրսթի Քովենթրին ՄՕԿ-ի առաջին կին նախագահն է։ Նա ստացել է 49 ձայն։ Ամենամոտ մրցակիցը եղել է  Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը ((Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահը)՝ 28 ձայն։

Քովենթրին 2004թ Աթենքի և 2008թ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալներ լողի մրցաշարում, աշխարհի 7-ակի չեմպիոն է։

Պաշտոնին հավակնում էին նաև

 Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյն (Հորդանան)՝ ՄՕԿ Գործկոմի անդամ

Լորդ Սեբաստիան Կոու (Մեծ Բրիտանիա)՝ Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ

Խուան Անտոնիո Սամարանչ կրտսեր (Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ

Յոհան Էլիաշ (Շվեդիա)՝ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ

Դավիդ Լապարտիեն (Ֆրանսիա)՝ Հեծանվորդների միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ

Մորինարի Վատանաբե (Ճապոնիա)՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ

News.am