Սպիտակ տուն․ Թրամփը լիովին աջակցում է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերսկսմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին աջակցում է Իսրայելի կողմից Գազայի հատվածում օդային և ցամաքային գործողությունների մահացու վերսկսմանը, հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեղադրելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը բռնությունների մեջ, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

«Նա լիովին աջակցում է Իսրայելին և Իսրայելի պաշտպանության բանակին և վերջին օրերին նրանց ձեռնարկած գործողություններին»,-նշել է Լևիթը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Թրամփը փորձում է վերականգնել հրադադարը Գազայում:

«Նախագահը ՀԱՄԱՍ-ին շատ հստակ հասկացրեց, որ եթե նրանք չազատեն բոլոր պատանդներին, իրենք կհատուցեն դրա համար, և, ցավոք, ՀԱՄԱՍ-ը որոշել է խաղալ մարդկային կյանքերի հետ լրատվամիջոցներում»,- հավելել է նա։

Լևիթը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը «ամբողջովին ՀԱՄԱՍ»-ի մեղքով է, հավելելով, որ Թրամփը ցանկանում է, որ պաղեստինցի զինյալներն ազատ արձակեն բոլոր պատանդներին:

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ վերջին օրերին Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 504 մարդ, նրանց թվում՝ 200 երեխա:

Իսրայելը երեքշաբթի վաղ առավոտյան վերսկսել է իր օդային արշավը մի շարք մահացու հարվածներով՝ խախտելով հարաբերական անդորրը, որը տիրում էր պատերազմից տուժած պաղեստինյան տարածքում հունվարի 19-ին հրադադարի հայտարարումից հետո:

News.am