2025-03-21 13:15
Լրատվական գործակալություններ
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել Նաթանզում (Սպահան նահանգ):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
News.am