ԿՀՎ-ն աշխատանքից ազատել է ներառականության խթանման տասնյակ մասնագետների

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատանքից ազատել է տասնյակ աշխատակիցների, որոնց աշխատանքային պարտականությունները ներառում էին բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ծրագրերի խթանումը: Այս մասին գրում է Politico թերթը։

Ըստ լրատվամիջոցի՝ աշխատանքից ազատվել են նաև Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի աշխատակիցները։

Թրամփը նախկինում ստորագրել է գործադիր հրամաններ՝ փակելու բոլոր ներառականության և բազմազանության ծրագրերը դաշնային գործակալություններում: ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գործակալությունը սկսել է չեղարկել պայմանագրերը, որոնք ուղղված են կրթության և առողջապահության համակարգերում DEI ծրագրերի իրականացմանը: Դրանից հետո ամերիկյան կորպորացիաները սկսել են հրաժարվել մարդկանց աշխատանքի ընդունելու ներառականության սկզբունքներից։

News.am