2025-03-21 15:38
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները
Ադրբեջանի իշխանությունների կողմից Էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են:
Այս մասին հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը:
«2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացվել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը»,-ասված է հայտարարության մեջ:
News.am