ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ևս ռուսներին հանելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դուք գիտեք որ 2024 թվականին որոշվեց և «Զվարթնոց» օդանավակայանում ամբողջովին սահմանապահ ծառայությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնորեն Արմեն Աբազյանը:

 


«Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն հայ-իրանական սահմանին, սույն թվականի մարտի մեկից»:

Հարցին՝ քննարկվում է արդյոք նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու և հայկական կողմի ծառայությունն էլ ավելի ընդլայնելու հարցը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»:

News.am