2025-03-21 19:01
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները
Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ռուսական ակտիվները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Էմմա Ռեյնոլդսը։
«Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները», - Ռեյնոլդսի խոսքերը մեջբերվում են գանձապետարանի հայտարարության մեջ:
Բրիտանական գանձապետարանի տվյալներով՝ 2022 թվականից թագավորության կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանին «զրկել են» 400 միլիարդ դոլարից։ Ռեյնոլդսը հավելել է, որ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ Ուկրաինային աջակցելու համար։
News.am