Թուրքիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցուցարարների ամբոխը հավաքվել է Սարաչանե թաղամասում, որտեղ գտնվում է քաղաքային վարչակազմի շենքը, РИА Новости-ին հայտնել են ականատեսները։
Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Այս ընթացքում Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուի բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Անկարայում, Իզմիրում, Հաթայում, Ադանայում և Կեսարիայիում։
Իմամօղլուի աջակցության ցույցերի նախօրեին դրանք տեղի են ունեցել Անկարայում և Ստամբուլում։ Ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։
Ընդ որում, Թուրքիայի խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում, արգելված են ցանկացած հանրահավաք և ցույց, սակայն մարդիկ դեռ դուրս են գալիս փողոց։ Ցուցարարների հիմնական մասն ուսանողներ են։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերությամբ զբաղվող կազմակերպության հետ կապված գործի շրջանակում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։
News.am