2025-03-22 08:48
Լրատվական գործակալություններ
Գերմանիայում ԵՄ-ին մեղադրում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի համար
Աճում են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվելիք ագրեսիայի վերաբերյալ։ Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանական «Die PARTEI» կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը։
«Բաքվի ռեժիմը հասկացել է, որ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։ Դրանում զգալի ներդրում են ունեցել ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի դաշնային կառավարությունը»,- գրել է նա։
News.am