2025-03-22 12:07
Լրատվական գործակալություններ
Լուիս Բոնո․ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը
ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն անդրադարձել է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն է տվել Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,-գրել է նա։
Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվել է Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։
Alpha News